Ոստիկաններն ու ցուցարարները Մաշտոցի այգում ֆիլմ կդիտեն

Ոստիկաններն ու ցուցարարները  Մաշտոցի այգում ֆիլմ կդիտեն
Ոստիկաններն ու ցուցարարները Մաշտոցի այգում ֆիլմ կդիտեն

Այսօր Մաշտոցի այգում, ժամը 20:00 ցուցադրվելու է 49 րոպե տեւողությամբ «Քրիստոսի կենդանագիր պատկերը» վավերագրական ֆիլմը:
Ֆիլմը պատմություն է Հիսուսի միակ կենդանագիր պատկերի մասին, որը ստեղծվել է նրա խաչելությունից երկու օր առաջ եւ վերջինիս հեղինակը ռեժիսոր Տիգրան Խզմալյանն է՝ ապամոնտաժող բրիգադի ներկայացուցիչներից մեկը:

 

Հիշեցնենք, որ արդեն 2 ամիս Մաշտոցի պուրակի համար պայքարող երիտասարդները գիշերում են այգում ու ամեն երեկո դիտում են ֆիլմեր ու ինքնակրթվում են:

Նրանց հետ նույն տարածքում գիշերը հերթապահում են նաեւ ոստիկանները, ովքեր եւս դիտում են այդ ֆիլմերը:

© Medialab.am