Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 47 նոր դեպք, 1 պացիենտ մահացել է

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 47 նոր դեպք, 1 պացիենտ մահացել է, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացել է 1 պացիենտ: Բուժվածները՝ 121:

Ըստ այդմ, ունեցել ենք ակտիվ դեպքերի նվազում՝ 75-ով: Եթե նախորդ օրը հիվանդանոցներում բուժվում էր 780 մարդ, այսօր բուժվողների թիվը 705 է», -գրել է վարչապետը: