«Ցրոնիմետ Մինինգ»-ը կառավարության որոշումը հիմնավոր է համարում

«Ցրոնիմետ Մինինգ»-ը կառավարության որոշումը հիմնավոր է համարում
«Ցրոնիմետ Մինինգ»-ը կառավարության որոշումը հիմնավոր է համարում

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր բաժնետեր «Ցրոնիմետ Մինինգ» ընկերությունը հայտարարություն է տարածել կառավարության 2011թ. ապրիլի 28-ի 627-Ն որոշման վերաբերյալ, որի համաձայն` «բացառիկ գերակա հանրային շահ» ձեւակերպմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կարիքների համար Քաջարան գյուղից վերցրել են 187,7 հա հող:

Բնապահպանները այդ որոշումից հետո պայքարում են՝ նշելով, որ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահի ճանաչումը և դրանց հանձնումը մասնավոր հանքարդյունաբերական ընկերությանը իրավաչափ չէ, Քաջարան համայնքի բնակիչների տեղահանումը կնպաստի ՀՀ-ից արտագաղթին, ինչպես նաև սահմանամերձ գոտու բնակավայրերի թուլացմանը,արդյունահանման տարածքների ընդլայնումը պայմանավորված է ոչ թե արտադրական անհրաժեշտությամբ, այլ միայն նպատակ է հետապնդում ավելացնել ընկերության շահույթը:

Իր պատասխանի մեջ ընկերությունը պնդում է, որ Քաջարան գյուղի վերաբերյալ կառավարության որոշումը հիմնավորված է և գործող հանքի ընդլայնումը բացառապես պայմանավորված է ԶՊՄԿ գործունեության երկարաժամկետ պլանավորման հետ և նախատեսված է թե՛ խորհրդային շրջանի նախագծերով, և թե՛ գործող կոնցեսիոն համաձայնագրով:

«Կոմբինատի գործունեությունը ոչ միայն չի նպաստում բնակչության արտագաղթին, այլ հակառակը, ռազմավարական նշանակություն ունի սահմանամերձ շրջանի ամրապնդման և տնտեսական զարգացման համար: ԶՊՄԿ-ի և տեղական ենթակապալառու կազմակերպությունների հազարավոր աշխատակիցներ կոմբինատում կայուն և երաշխավորված եկամուտ ունենալու շնորհիվ իրենց և զավակների ապագան կապում են Հայրենիքի հետ»,- ասված է հայտարարության մեջ:

© Medialab.am