Մարտակերտ ու Մարտունի քաղաքների խանութներում ախտահանումներ են իրականացվել

ԱՀ գյուղատնտեսության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը տնտեսավարողների կողմից իրականացվող հակավարակային կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը վերահսկելու նպատակով շրջայց են իրականացրել ԱՀ Մարտակերտ և Մարտունի քաղաքներում:

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ շրջվարչակազմերի ղեկավարների հրամանով ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք նույնպես վերահսկում են համայնքներում նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների կատարկման ընթացքը:

Հանձնաժողովների կողմից համայնքներին տրամադրվել են նաև ախտահանիչ նյութեր:

ℹ️ ԱՀ գյուղատնտեսության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության…

Gepostet von Արցախ / Տեղեկատվական շտաբ am Montag, 20. April 2020