Ճանաչված բալետի մենակատարը կգա Հայաստան

Ճանաչված բալետի մենակատարը կգա Հայաստան
Ճանաչված բալետի մենակատարը կգա Հայաստան

Արտասահմանյան բեմերում մեծ հաջողություն ունեցող բալետի դերասան Նարեկ Մարտիրոսյանը համերգ է տալու Հայաստանում ապրիլի 23-ին: «Israel Ballet» թատրոնի մենակատար Նարեկ Մարտիրոսյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի ներկայացման մեջ հանդես կգա Կրասոսի դերում:

Նարեկ Մարտիրոսյանը ծնվել է 1988 թ. Երևանում, սովորել` Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի բաժնում, այնուհետև, որպես մենապարող աշխատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այժմ միջազգային բեմերում հայտնի դերասան է:

Հիշեցնենք, որ հայկական բալետի լավագույն 50 ավելի տղա մենակատարներ աշխատում են Հայաստանի հանրապետությունից դուրս, քանի որ նրանց շատ ցածր են վարձատրում իրենց երկրում, իսկ թատրոնում ներկայացումների ցանկը աղքատիկ է:

© Medialab.am