Բուհերի ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակի չափը ավելանում է 35 հազար դրամով

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի՝ բուհերի ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակի չափը ավելացավ 35 հազար դրամով:

Մասնավորապես, հայագիտական ուղղվածությամբ մասնագիտություններով կրթաթոշակի չափը կկազմի 65 հազար, բնագիտական և այլ մասնագիտություններով՝ 60 հազար, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտություններով` 55 հազար իսկ դոկտորանտներինը՝ 65 հազար դրամ:

Այս որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից: