ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծին։

Նախագիծը կընդգրկվի Ազգային ժողովի առաջիկա քառօրյայի օրակարգում։

Քվեարկության արդյունքում 4 պատգամավոր կողմ է արտահայտվել, 1-ը՝ դեմ։

Նախագծի հարակից զեկուցողը կլինի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։