Գյումրու «Բարեկամության» պուրակում «Վերածնունդ» հուշակոթողի մոտ հարգանքի տուրք է մատուցվել

Մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ այցելել են Հերհերի ձոր, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել Եղեռնի անմեղ զոհերի հուշակոթողին։

Ի հիշատակ Ցեղասպանության զոհերի՝ Գյումրու «Բարեկամության» պուրակում «Վերածնունդ» հուշակոթողի մոտ ևս հարգանքի տուրք է մատուցվել:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ հիշատակի կարգ է կատարվել։