Իսպանիայում սենատորներ և օտարերկրացիներ են հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հեղինակ MediaLab

Իսպանիայում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված առցանց միջոցառումներին միացել են սենատորներ, ներկա և նախկին քաղաքական գործիչներ և օտարերկրացիներ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Իսպանիայի Բարսելոն քաղաքի «Հայկական մշակութային միության» ատենապետ Տաթև Սուլյանը։

«Նախատեսված միջոցառումներին մասնակցել են հայեր և Իսպանիայում բնակվող այլ քաղաքացիներ։ 105-րդ ամյակի համար պատրաստված պաստառով նկարվողների թիվը գերազանցել է 450-ը, իսկ հեշթեգը տարածողների թիվը եղել է ավելի։ Առցանց միջոցառումներին ու արշավին միացել են սենատորներ, քաղաքական նախկին և ներկա գործիչներ։ Մեր հայրենակից Արա Մալիքյանը հայերենով և իսպաներենով ուղերձ է հղել և առցանց երաժշտական ելույթով հանդես եկել»,- ասաց Սուլյանը։

Մանրամանսերը՝ սկզբնաղբյուր կայքում։