Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է մոտ 20 մլն դոլար կաշառք տալու մեջ. փաստաբան. news.am

«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է մոտ 20 մլն ԱՄՆ դոլար կաշառք տալու մեջ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը։

Նշենք, որ Առուստամյանն ապրիլի 25-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ երկու ամսով կալանավորվել է։ Սուքիասյանը հայտնեց, որ այսօր կամ վաղը վերաքննիչ բողոք է ներկայացնելու կալանավորման որոշման դեմ։

«Մոտ 10 տարի առաջ պայմանագրով, տոկոսով փոխառությամբ գումար է տվել 2 անձի, տարեկան 4%-ով։ Բայց այդ պայմանագրերի ժամկետները երկարացված են 2 անգամ, գործող պայմանագրեր են, իրավական արժեք ունեն. մոտ 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի մասին է խոսքը։ Պարտավորական իրավունք կա այստեղ, առկա է պայմանագիր»,- ասաց Սուքիասյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։