Երևանում հերթական անգամ կանցկացվի Ուրուգվայական կինոյի փառատոնը

Հուլիսի 4-7-ը կինոյի տան «ԼՈՐԻԿ» կապույտ սրահում կանցկացվի Ուրուգվայական ֆիլմերի XI կինոփառատոնը՝ հովանավորությամբ Ուրուգվայի ՀԲԸՄ-ի, «Կինոթեքա Արմենիա»-ի և այլ կազմակերպությունների:
Այն ղեկավարում է Ջեք Պողոսյանը, որն ավելի քան 20 տարի աշխատել է Հայաստանի և Լատինական Ամերիկայի մշակութային փոխանակման ոլորտում։
Այս կինոփառատոնի հիմնական նպատակն է ներկայացնել Ուրուգվայի ամենանշանակալի կինոն, որը ներառում է խաղարկային ֆիլմերի ընտրանի, որոնք խոսում են այդ երկրի և այդ երկրի կինոյի մասին:


Սա կինոծրագիր է, որն, անկասկած, մշակութային գործիք լինելուց բացի, նպաստում է Հայ հանդիսատեսին ուրուգվայական կինոյին ծանոթացնելուն և խթան է հանդիսանում երկու երկրների կինոգործիչների փոխգործակցության համար։
Ֆիլմերը կսկսվեն ժամը 19:30-ին: Մուտքն ազատ է: