Ռուստամ Բադասյանն Արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ գլխավոր քարտուղարին

Հեղինակ MediaLab

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր աշխատակազմին ներկայացրել է Նախարարության նորանշանակ գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանին: 

Նախարարը շնորհավորել է Սուրեն Գալստյանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր աշխատանքում:

Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել և նշել, որ կանի առավելագույնը կարճ ժամանակահատվածում ջերմ և բաց աշխատանքային հարաբերություններ հաստատելու և նորարարական լուծումների միջոցով Նախարարության առջև դրված խնդիրներն ու կարևորագույն բարեփոխումները համատեղ ջանքերով հաջողությամբ կյանքի կոչելու համար:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: