Արտաշատի ԲԿ-ից նախորդ 27 օրերի ընթացքում ապաքինվել և դուրս են գրվել 106 պացիենտներ

Արտաշատի բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ վերապրոֆիլավորվելով ինֆեկցիոն հիվանդանոցի՝ մարտի 31-ից ԲԿ-ն սկսել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների ընդունումը և բուժումը:

Անցած 27 օրերի ընթացքում ապաքինվել և կենտրոնից դուրս են գրվել 106 պացիենտներ, որոնցից 8-ը մանկահասակ երեխաներ են, 2-ը՝ 70 տարեկանից բարձր մեծահասակներ: Պացինետներից 8-ի մոտ կորոնավիրուսային վարակը բարդացած էր թոքաբորբով, իսկ 10-ի մոտ առկա են եղել աղեստամոքսային համակարգի վիրուսային ախտահարումներ:

«Մեզ համար յուրաքանչյուր քաղաքացու առողջությունն ու կյանքը թանկ է, յուրաքանչյուր պացիենտի ապաքնումը՝ կարևոր ձեռքբերում»,- նշվում է ԲԿ տարածած հաղորդագրության մեջ: