ԲՀՀ Հայաստանի օժանդակությամբ սնունդ և հիգիենիկ պարագաներ կտրամադրի 370 տարեց և սոցիալապես խոցելի անձանց

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը COVID-19 համաճարակի օրերին շարունակում է ուշադրության կենտրոնում պահել խոցելի խավերին՝ թե՛ բարձրաձայնելով նրանց իրավունքների պաշտպանության խնդիրը, թե՛ ուղղակի աջակցելով նրանց առաջնահերթ կարիքները հոգալուն:

Հիմնադրամի օժանդակությամբ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը սնունդ և հիգիենիկ պարագաներ կտրամադրի 370 տարեց և սոցիալապես խոցելի անձանց, որոնք ինքնամեկուսացվել են համաճարակի պատճառով:

Մեկամսյա սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ կառաքվեն Ալավերդիում, Վանաձորում և հարակից 18 համայնքներում բնակվող շահառուներին՝ հոգալու նրանց կենսական կարիքները: