Մայրաքաղաքի ևս 4 փողոցներում այսօրվանից գործարկվել են «Հետիոտնային կանչ» ռեժիմով լուսացույցեր

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ մայրաքաղաքի ևս 4 փողոցներում այսօրվանից գործարկվել են «Հետիոտնային կանչ» ռեժիմով լուսացույցեր։

«Մոլդովական փողոց՝ հ. 27/7,
Նորագավիթ 1-ին փողոց 6-րդ փողոցների հատման մասում,
Գլինկայի փողոց՝ հ.19,
Մ. Բաբաջանյան փողոց՝ հհ.46, 146 հասցեներում:

Արշակունյաց պողոտա հհ.12,15, Աճառյան փողոց «քարի մոտ», Լենինգրադյան փողոց հ.10, Թբիլիսյան խճուղի հ.73/2, Քանաքեռցու փողոց հ.117 հասցեներում արդեն տեադրված են, կգործարկվեն առաջիկայում։ Այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով։

Բաղրամյան պողոտա – Երզնկյան փողոց խաչմերուկում և Զ. Քանաքեռցու փողոց հհ.63,65 հասցեներ անցումներում «Հետիոտնային կանչ» ռեժիմով աշխատող լուսացուցներ կտեղադրվեն շուտով»: