Ադրբեջանը միջազգային կառույցներից պահանջում է արձագանքել իր զինծառայողի նկատմամբ «անմարդկային վերաբերմունքին». «Ազատություն»

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հատուկ հայտարարությամբ դիմել է միջազգային կազմակերպություններին՝ պահանջելով արձագանքել Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ «անմարդկային վերաբերմունքի փաստին»:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Ալիևան վկայակոչել է հայաստանյան լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը և պնդել, թե «Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը ենթարկվել է խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի»։

Երկու զինծառայողի մոլորվելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ապրիլի 10-ին: Անցած օրերին Հայաստանում ադրբեջանցի մեկ զինվոր էր ձերբակալվել, երկրորդին հայտնաբերելու և ձերբակալելու մասին հաղորդվեց այսօր:

Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցել են, որ հայտնաբերված երկրորդ ադրբեջանցին ոստիկանության բաժանմունքում է։

Հայկական կողմը Բաքվի մեղադրանքներին առայժմ չի արձագանքել: