Ազատ տեղաշարժի սահամանփակումը կհանվի մայիսի 4-ից. հանրային տրանսպորտի արգելքը կմնա

Հեղինակ MediaLab

Հայաստանում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները կհանվեն մայիսի 4-ից, հանրային տրանսպորտի արգելքը կպահպանվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով այն նոր փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ կմտնի մայիսի 4-ից:

«Մասնավորապես հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, այսինքն՝ բոլոր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվել: Միևնույն ժամանակ պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը: Այն մնում է այն պատճառով, քանի որ կան որոշակի ռիսկային մոտեցումներ՝ համավարակի տարածման հետ կապված»,-ասաց Սիմոնյանը:

Այդ փաթեթով գրեթե բոլոր սահմանափակումները հանվում են, մնալու են որոշ սահմանափակումներ՝ տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ: Մասնավորապես այդ սահմանափակումները վերաբերվելու են մանրածախ և մեծածախ առևտրին: Գրեթե չեն լինելու սահմանափակումներ մանրածախ և մեծածախ առևտրում, միայն պահպանվելու է սահմանափակումը առևտրի իրականացման վայրերում: Այսինքն՝ մոլերը, հանրախանութները փակ են լինելու: Միայն դրանց տարածքում գործող սննդի, պարենային խանութները, դեղատները, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրատեսակների շուկաները կգործեն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։