Մարսելի հայկական եկեղեցու վրա հարձակման դեպքով ընթանում է հետաքննություն

Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա հարձակման դեպքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

«Դեսպանությունն իր խոր մտահոգությունն է արտահայտել: Վստահում ենք, անշուշտ, Ֆրանսիայի իշխանություններին՝ հետաքննությունը վարելու և մեղավորներին բացահայտելու հարցում: Անշուշտ, մտահոգված ենք, որովհետև վերջին շրջանում առաջին դեպքը չէր, երբ հայկական մշակութային օջախները, Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողները թիրախ են դառնում:

Սա գալիս է լրացնելու հայկական մշակութային օջախների նկատմամբ ոտնձգությունների շարքը, սպասում ենք հետաքննության ընթացին»,- ասաց Տոլմաջյանը: