Բժիշկները պայքարում են Դիանա Սիրունյանի կյանքի համար

Բժիշկները պայքարում են Դիանա Սիրունյանի կյանքի համար
Բժիշկները պայքարում են Դիանա Սիրունյանի կյանքի համար

«Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից «Մեդիալաբին» տեղեկացնում են, որ 16-ամյա Դիանա Սիրունյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
«Անգիտակից վիճակում է, ապառատային շնչառություն է դրված, կյանքի հետ պայքար ենք տալիս»,- ասում է վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցը:

 

Քանի որ Դիանան ունի բազմաթիվ կոտրվածքներ, թոքերը վնասված են, նրան անհրաժեշտ են մի շարք վիրահատություններ. սակայն բժիշկները չեն կարող աղջկան վիրահատել, մինչեւ որ վիճակը չկայունանա:

Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի դուստրը` 16-ամյա Դիանան, ինքնասպանության փորձ էր կատարել` հոր մահվան լուրը լսելուց հետո: Նա նետվել էր շենքի 5-րդ հարկից:

© Medialab.am