Երևանում տեղի կունենա ՍՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը

Երևանում տեղի կունենա ՍՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը
Երևանում տեղի կունենա ՍՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնել են մայիսի 22-ից 24-ը Երևանում տեղի կունենա Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը, որի աշխատանքներին կմասնակցի 10 երկրի շուրջ 70 պատվիրակ:

«Խորհրդարանական վեհաժողովը կազմված է ՍԾՏՀ 12 անդամ երկրները ներկայացնող 76 պատգամավորից:

Նստաշրջանի առաջին օրը կգումարվեն Բյուրոյի ու Մշտական հանձնաժողովի, հաջորդ երկու օրերին` Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստերը:

39-րդ լիագումար նիստի օրակարգում ներառված հարցերի թվում են` կազմակերպչական, ՍԾՏՀ կազմակերպության գործունեության մասին, ՍԾՏՀ անդամ երկրներում hարկային համակարգի կատարելագործմանը, խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներին, կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ոլորտում համաձայնագրերի իրագործմանը, մշակույթին, կրթությանը, սոցիալական խնդիրներին առնչվող և այլ հարցեր: Կհրապարակվի ՍԾՏՀ ԽՎ Հայտարարությունը ՍԾՏՀ կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ:

Մինչ այս Երևանում կայացել են ՍԾՏՀ ԽՎ երկու լիագումար նիստ, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի ու Տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովների նիստերը»,-հայտնում է «Առաջին լրատվականը»:

© Medialab.am