Հրդեհ բենզատար ավտոմեքենայում. տուժածներ չկան

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 1-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 67/1 շենքի մոտակայքում այրվում է բենզատար ավտոմեքենա (չլիցքավորված):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մակուսացվել է և դրա հետևանքով այրվել է «ZIL» մակնիշի բենզատար ավտոմեքենայի (վարորդ՝ Արթուր Պ.) շարժիչի հատվածը և խցիկը՝ ամբողջությամբ: