«Կորեայի ձոր» տարածքը մաքրում են շինաղբից և այլ թափոններից․ Քաղաքապետի խոսնակը զգուշացրել է տարածքը աղտոտելու հետևանքների մասին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երեւանի աղբահանության եւ սանմաքրման հիմնարկը մաքրում է «Կորեայի ձոր» կոչվող տարածքը շինաղբից եւ այլ թափոններից։ Խնդրում ենք, հատկապես շինաշխատանքներ իրականացնող քաղաքացիներին եւ կազմակերպություններին՝ զերծ մնալ աղբը տարածքում թափելուց։ Դա ոչ միայն ապօրինություն է եւ կարող է առաջացնել զգալի իրավական հետեւանքներ, այլեւ առաջին հերթին, վնասում է մեր կենսամիջավայրին»։

ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԵրեւանի աղբահանության եւ սանմաքրման հիմնարկը մաքրում է «Կորեայի ձոր» կոչվող տարածքը շինաղբից եւ…

Gepostet von Hakob Karapetyan am Sonntag, 3. Mai 2020