«Երկիր». Հեղինե Բիշարյանն` ԱԺ փոխնախագա՞հ

«Երկիր». Հեղինե Բիշարյանն` ԱԺ փոխնախագա՞հ
«Երկիր». Հեղինե Բիշարյանն` ԱԺ փոխնախագա՞հ

Թեև հինգշաբթի օրը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ ՀՀԿ-ն այդպես էլ չկողմնորոշվեց երկրի գործադիր և օրենսդիր մարմինների կազմերի ընտրության հարցում, բայց դրանք արդեն ակնհայտ են բոլորին, գրում է «Երկիրը»:

Եվ այսպես` Աժ նախագահ է դառնալու Հովիկ Աբրահամյանը, Աժ ՀՀԿ-ական փոխնախագահ` ՍամվելՆիկոյանը, փոխնախագահի մյուս աթոռը հնարավոր է զբաղեցնի կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Նրա նշանակման դեպքում ՕԵԿ խմբակցությունը կղեկավարի Մհեր Շահգելդյանը: Վարչապետի պաշտոնը մնալու է «անփոխարինելի» Տիգրան Սարգսյանին: ԲՀԿ-ի 4 նախարարական պորտֆելներից մեկը (չի բացառվում նաև երկուսը), ըստ «Երկիր» թերթի տեղեկությունների ՀՀԿ-ն տա ՕԵԿ-ին: Բայց ոչ այնքան ՕԵԿ-ին, որքան ՀՀԿ-ի մտերիմներ Դավիթ Կարապետյանին և Նելսոն Զուլոյանին: Ամենայն հավանականությամբ, ՕԵԿ-ին կտան սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Կապի և տրանսպորտի նախարարությունը ՀՀԿ-ն ՕԵԿ-ից, այդուհանդերձ, կվերցնի:

© Medialab.am