Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Երևանի քաղաքապետարանը «Երազ» այգու սեփականաշնորհված հողերը վերադարձնելու գործընթաց է սկսել։
«Նախաձեռնությունն Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմինն է, որն այգու հողամասերի սեփականաշնորհման գործարքներում խախտումներ է հայտնաբերել։
Ուսումնասիրության նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե։ Ապրիլի 27-ին քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ կատարելու հատկանիշներով»։
08.05.2020