ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես կգա նոր ուղերձով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին՝ օրվա երկրորդ կեսին հանդես կգա նոր ուղերձով՝ կապված կորոնավիրուսի հետևանքով երկրում ստեղծած իրավիճակի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Rbc-ն:  Ինչպես հայտնել է Կրեմլի լրատվական ծառայությունը, խոսք կլինի քաղաքացիներին ու տնտեսությանն ուղղված նոր միջոցառումների, ինչպես նաև   սանիտարահիգիենիկ իրավիճակի մասին:

Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ մայիսի 11-ին Պուտինը կանցկացնի խորհրդակցություն համապատասխան գերատեսչությունների հետ, որի ընթացքում կքննարկվի նաև ոչ աշխատանքային օրերի հնարավոր երկարաձգման մասին հարցը:

Ռուսաստանի նախագահի մայիսի 11-ի ուղերձը համավարակի շրջանում կլինի 7-րդը: