«Ժամանակն է 5000 թեստ տրամադրել ու պատահական ընտրանքային ստուգում իրականացնել». Սմբատ Գոգյան

Հեղինակ MediaLab

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Ժամանակն է 5000 թեստ տրամադրել ու պատահական ընտրանքային ստուգում իրականացնել։

Արդյունքում կունենանք վիրուսի տարածվածության հստակ պատկեր, ու ստացված թիվը կդառնա հետագա ռազմավարության մշակման ելակետ։

Եթե պարզվի 10% վարակված է, ուրեմն տարածման դեմն առնել այլևս չի լինի, բայց դա նաև կնշանակի, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը հիվանդությունը թեթև է տանում։

Այս դեպքում կարելի է առանց ռիսկերի մեծ թվով մարդկանց ներգրավել բժշկական համակարգի հզորացմանը։

Եթե ստացվի 1%, ուրեմն հիվանդությունը բավականաչափ լուրջ է, բայց տարածման տեմպը գցելու հնարավորություն կա։

Ու վերջապես, պետք է հստակ հասկանալ, թե կրկնակի վարակումը ռեալ վտանգ է, թե ոչ»։

Ժամանակն է 5000 թեստ տրամադրել ու պատահական ընտրանքային ստուգում իրականացնել։ Արդյունքում կունենանք վիրուսի…

Gepostet von Smbat Gogyan am Sonntag, 7. Juni 2020