Հայաստանում տարվա առաջին եռամսյակում ծնվել է 7 578 երեխա

Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին ընդհանուր առմամբ ծնվել է 7 578 երեխա․ նրանցից 3 038-ը՝ Երևանում, իսկ 4 540-ը՝ մարզերում։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Նշված ժամանակահատվածում ՀՀ մարզերից ամենաշատ ծնունդները գրանցվել են Արարատի մարզում՝ 644 երեխա: 

Արմավիրի մարզում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ծնվել է 641, Կոտայքում՝ 638 երեխա, Շիրակում՝ 569 երեխա, Լոռում՝ 566, Գեղարքունիքում՝ 502, Արագածոտնում՝ 316, Սյունիքում՝ 295, իսկ Տավուշում՝ 264 երեխա։

Ծնելիության մակարդակն ամենացածրը եղել է Վայոց ձորում, որտեղ ծնվել է 105 երեխա։

Երևանի քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին մայրաքաղաքում ծնվել է 6 362 երեխա՝ 3 275 տղա և 3 087 աղջիկ։

2019 թ. առաջին եռամսյակում ծնվածների թիվը կազմել է 7 952, իսկ 2018 թ.՝ 8 297 երեխա: