Սերգեյ Ասլանյանին արդեն հարցաքննել են

Ռուսական «Էխո Մոսկվի» և «Մայակ» ռադիոկայանների հաղորդավար Սերգեյ Ասլանյանը, ով այս կեսգիշեր դանակի մի քանի հարված էր ստացել անհայտ անձի կողմից, հարցաքննության է ենթարկվել: Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոց տեղափոխված լրագրողը քննիչներին պատմել է, որ մինչ հարձակումը, հանցագործը բղավել է. «Դու Ալլահի թշնամին ես»:

46-ամյա Ասլանյանը կարծիք է հայտնել, որ հարձակման պատճառը մայիսի 14-ի իր ռադիոեթերն է եղել, որի ժամանակ նա «անզգույշ արտահայտություն» է արել Մուհամեդ մարգարեի հասցեին:

«Սա կշարունակվի, քանի ես ողջ եմ: Ես շատ եմ անհանգստանում իմ հարազատների համար, քանի որ մարդասպանը զանգահարել է ոչ թե իմ բջջայինին, այլ տան հեռախոսահամարին»,- ասել է նա:

Այս մասին գրում է Tert.am-ը:

© Medialab.am