Փոքրիկ Ելենային հարկավոր է արյան դոնոր

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Գավառ քաղաքի Կաբելագործների 3-րդ շենքի թիվ 7 բնակարանի բնակչուհի Շուշան Հրանտի Հարությունյանը շտապ կարգով փնտրում է արյան դոնոր իր փոքրիկ թոռնիկի՝ 1 տարի 3 ամսական Ելենա Սերգեյի Խաչատրյանի համար: Արյան կարգը կարևոր չի, քանզի հնարավոր է այն փոխանակել երեխայի համար անհրաժեշտ արյամբ:

Փոքրիկն այս պահին քիմիոթերապիա է ստանում Երևանի պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում:

Նրանք, ովքեր ցանկություն կունենան արյուն հանձնել փոքրիկ Ելենայի կյանքը փրկելու համար, խնդրում ենք զանգահարել 091 02 44 89 կամ 094 02 44 89 հեռախոսահամարներով»: