«Տրանսպորտը վերածվել է սպառնալիքի».Հայտարարություն հասարակական տրանսպորտի վերաբերյալ

«Տրանսպորտը վերածվել է սպառնալիքի».Հայտարարություն հասարակական տրանսպորտի վերաբերյալ
«Տրանսպորտը վերածվել է սպառնալիքի».Հայտարարություն հասարակական տրանսպորտի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ մարդու արժանապատվությունը դասվում է որպես բարձրագույն արժեք: Որպես իրավական և սոցիալական պետություն` Հայաստանի կառավարությունը իր քաղաքացիների առջեւ պարտավորություն է ստանձնել ապահովելու արժանապատիվ և անվտանգ միջավայր: Սակայն տարբեր բնագավառներում դրսևորվող ապօրինությունները, ոլորտների իրավական կարգավորման նպատակային բացակայությունը, հարկատուներիս գումարներով սնվող չինովնիկների կամայակութունները բերում են ողբերգական հետևանքների:

Վերջին դեպքը, երբ մի երթուղայինի վարորդ ծեծելով սպանել է մեկ այլ երթուղայինի վարորդի՝ ուղևոր «փախցնելու» պատճառով, իրականում հասարակական տրանսպորտի բնագավառում տիրող անօրինականությունների հետևանքն է:

Վարորդները, գերշահագործվելով երթուղային տաքսիների «գծի տերերի» կողմից, զրկված են մարդու տարրական իրավունքներից` չունեն աշխատանքային պայմանագրեր, հանգստի և առողջապահական իրավունքներ, անպաշտպան են գծի տիրոջ կամայականությունից: Նրանք չեն ստանում կայուն աշխատավարձ և իրենց օրական հասույթից գծի տիրոջը վճարում են 15,000-25,000 դրամ: Սա այն պարագայում, երբ մեր տեղեկություններով գծի տերերը պետությանը վճարում են ամսական ընդամենը 30,000 դրամ հաստատագրված վճար, ինչը զավեշտալի ցածր դրույքաչափ է և գծի տերերի համար ապահովում է գերշահույթներ: Այս ոլորտի նկատմամբ չկան նաև հասարակական վերահսկողական գործուն մեխանիզմներ:

Վերը նշվածին զուգահեռ, խախտվում են նաև հասարակական տրանսպորտից օգտվողների իրավունքերը, քանի որ տարրական անվտանգությունն ու պայմանները ապահովված չեն, թերի է նաև օրենսդրական դաշտը, ինչը թույլ է տալիս իրականացնել կամայականություններ՝ վտանգելով վարորդների կյանքն ու առողջությունը, և խախտելով քաղաքացիների սահմանադրական իրավունքերը:

Անհասկանալի է նաև, թե ինչու է քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը իրականացնում գծերի բաշխման աճուրդ, որ իրավական ակտի համաձայն, ինչ պահանջներով, ովքեր են գծատերերը: Հարցերը և խնդիրները բազմաթիվ են, և այս հայտարարությամբ չենք պատրաստվում բոլորին անդրադառնալ: Մի բան հաստատ է` այս ոլոտում ևս կոռուպցիան հասել է պետական անվտանգությանը սպառնացող մակարդակի:

Մենք` ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ հետայսու ծավալելու ենք նպատակաուղղված և հետևողական պայքար քաղաքային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և լուծելու, ոլորտում օրինականություն և կարգուկանոն հաստատելու համար: Կոչ ենք անում յուրաքանչյուր մտահոգված քաղաքացու համալրել մեր շարքերը և պայքարելու սեփական իրավունքերի պաշտպանության համար:

Միասին մենք ավելիին կարող ենք հասնել:

Հայաստանի Սպառողների ասոցիացիա ՀԿ

Աքիլես ԱԻՊԿ ՀԿ

Սոցիալական ներգրավվածության եւ աջակցության կենտրոն հանուն հավասարության ՀԿ

Էկոլոգիական հասարակական դաշինքԱրժանապատիվ տրանսպորտ քաղաքացիական նախաձեռնություն