Տասնյակ միգրանտների մարմիններով բեռնատար են հայտնաբերել Տեխասում

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի հարավում 46 զոհվածի մարմին են հայտնաբերել լքված բեռնատարի մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին: Եվս 16 մարդու ողջ են գտել եւ տեղափոխել բուժհաստատություն:

Գործակալության աղբյուրի խոսքով՝ ենթադրվում Է, որ բոլոր զոհվածները միգրանտներ են, որոնք այդ ձեւով փորձել են անօրինականորեն հատել ԱՄՆ-ի սահմանը:

Գործակալությունը հիշեցնում Է, որ բարձր ջերմաստիճանը լուրջ վտանգ Է ներկայացնում, հատկապես փոխադրամիջոցի ներսում:

Մարմինների հայտնաբերման պահին ջերմաստիճանը տեղում մոտեցել Է Ցելսիուսի 40 աստիճանի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: