Արմեն Գևորգյանն արձագանքել է իրեն բերման ենթարկելու դատարանի որոշմանը

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը արձագանքել է իրեն բերման ենթարկելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գևորգյանը ասաց, որ պարտադիր չէ իրեն բերման ենթարկեն, դատարանը կարող էր կապվել իր հետ, և ինքը հնարավորության դեպքում կներկայանար դատարան:

«Եթե իմ ներկայությունը ապահովելու անհրաժեշտությունը կար, ընդամենը դատարանը կարող էր ընդմիջում հայտարարել, կապվեր ինձ հետ ու խնդրեր ներկայանալ, քանի որ իմ բացակայությունը համարում է անհարգելի: Այդ պարագայում, հարգելով դատարանին, երևի այդ հնարավորությունը կունենայի գնալ»,- ասաց Գևորգյանը: