Ջրաշենցիների աչքը լույս

Ջրաշենցիների աչքը լույս
Ջրաշենցիների աչքը լույս

Առաջին անգամ ասֆալտապատվում են Էրեբունու Ջրաշենի համայնքի գրունտային ճանապարհները:
Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն համայնքում առաջին անգամ ասֆալտապատվում է շուրջ 400 մետր երկարություն ունեցող գրունտային ճանապարհը։
Մեզ հետ զրույցում Էրեբունի վարչական շրջանի Ջրաշենի համայնքում լիազոր ներկայացուցիչ Ռազմիկ Վարդանյանը նշեց, որ ավելի քան 1800 բնակիչ ունեցող համայնքում իրականացվող ճանապարհաշինական ծրագիրը ներառում է ինչպես արդեն գոյություն ունեցող շուրջ 3000 մետր ասֆալտապատ ճանապարհների փոսային նորոգումներ, այնպես էլ 400 մետր նոր կառուցվող ճանապարհ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ անցկացնել ողջ ճանապարհահատվածի գիշերային լուսավորություն։
Անդրադառնալով համայնքի գրունտային ճանապարհների ասֆալտապատմանը՝ Ռազմիկ Վարդանյանը ընդգծեց, որ հիմնանորոգվող ճանապարհից առաջին հերթին օգտվելու են Ջրաշենի վերջնամասում դեռ խորհրդային տարիներին որպես այգեգործական հողակտորներ տրամադրված հողակտորների բնակիչները։

Կարդալ ավելին