ՃՈ ծածուկ ծառայությունը 1 շաբաթվա ընթացքում կազմել է 11 արձանագրություն․ ՀԺ

Ճանապարհային ոստիկանության ծածուկ ծառայությունը 1 շաբաթվա ընթացքում կազմել է 11 արձանագրություն։ Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան փոխանցեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից։

Ոստիկանությունը մայիսի 12-ին հայտարարեց, որ ՃՈ-ն անցնում է ծածուկ ծառայության։ Նշենք նաեւ, որ ծառայության այս կարգը սահմանված է դեռեւս 2006 թվականի նոյեմբերի 23-ի ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։