Փրկարարներն իրականացրել են արհեստական քարաթափման աշխատանքներ. Տեսանյութ

Մայիսի 20-ին ժամը 10:06-ից Լոռու մարզի Ուրասար գյուղի սկզբնամասում և Վայոց Ձորի մարզի Սալլի գյուղի մոտակայքում Լոռու և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ իրականացրել է արհեստական քարաթափում:

Հարկադիր քարաթափման աշխատաքներին մասնակցել են «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայով  և  ոստիկանության  Եղեգնաձորի  բաժնի աշխատակիցները։

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: