Խմբակցությունները «Հարսնաքարի» դեպքի առթիվ դիմել են ԱԺ՝ լսումներ անցկանելու

«Ժառանգություն», ՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունները դիմել են «Հարսնաքարի» դեպքի կապակցությամբ ԱԺ լսումներ անցկացնելու համար: Այս մասին տեղեկացնում է «Առաջին լրատվականիը»՝ հղում անելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալիկ Արզումանյանին:
Ըստ աղբյուրի, հարցի վերաբերյալ արտահերթ նստաշրջան հրավիրելը Արզումանյանի հավաստմամբ, դեռ վաղ է, քանի որ դրա համար 44 ստորագրություն է անհրաժեշտ:

«Վաղը նիստ է հրավիրվելու, մյուս կուսակցությունների հետ էլ կքննարկենք այդ հարցը»,-ասել է Արզումանյանը:

© Medialab.am