Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արցախ՝ մասնակցելու Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Քիչ առաջ Նախագահ Սահակյանի հետ միասին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորեցինք Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:

Նրանք կմասնակցեն այսօր Շուշիում կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստում իմ՝ որպես Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի, երդմնակալության հանդիսավոր արարողությանը:

Իսկ մայիսի 22-ին տեղի կունենա Վարչապետ Փաշինյանի հետ մեր առաջին պաշտոնական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում նախատեսված է քննարկել առաջիկա անելիքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։