Ուրախ-տխուր մարդը. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է (Տեսանյութ)

Ուրախ-տխուր մարդը. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է (Տեսանյութ)
Ուրախ-տխուր մարդը. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է (Տեսանյութ)

Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հռչակավոր դերասան Մհեր Մկրտչյանի` Ֆրունզիկի ծննդյան օրն է: Հայտնի  ու սիրված դերասանն այսօր կդառնար 82 տարեկան։ Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին` Գյումրիում, մահացել է 1993 թվականին:

Մհեր Մկրտչյանը բազմաթիվ հայտնի կերպարներ է մարմնավորել` ինչպես թատրոնում, այնպես էլ`կինոյում:

Նրա հայտնի դերերից են` Արսենը («Նվագախմբի տղաները»), Գասպարը («Եռանկյունի»), Իշխանը («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկը («Հայրիկ»), Ամիրոն («Նահապետ»), Գրիգոր աղան («Կտոր մը երկինք»), Զամբախովը («Խաթաբալա») դերերում։ Նկարահանվել է նաեւ ռուսական եւ վրացական ֆիլմերում` «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության:

© Medialab.am

Ֆիլմ ուրախ-տխուր մարդու մասին. Ֆրունզիկ Մկրտչյանը: