Վաճառել «Հարսնաքարը» եւ փոխանցել գումարը Վահե Ավետյանի ընտանքին. «Չենք լռելու» (Տեսանյութ)

Վաճառել «Հարսնաքարը» եւ փոխանցել գումարը Վահե Ավետյանի ընտանքին. «Չենք լռելու» (Տեսանյութ)
Վաճառել «Հարսնաքարը» եւ փոխանցել գումարը Վահե Ավետյանի ընտանքին. «Չենք լռելու» (Տեսանյութ)

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով վաճառել «Հարսնաքարը» եւ փոխանցել գումարը Վահե Ավետյանի ընտանքին: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
««Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամներն այսօր մասնակցել են Վահե Ավետյանի հուղարկավորությանը` սգո և ցասման մի արարողության, որը ապացուցելու եկավ այս օրերին լրագրողներից մեկի կողմից հնչեցված միտքն այն մասին, որ «հայերի վառոդանոթում դեռ վառոդ կա»:

Նախաձեռնության անդամները միակն էին, ում տիտանական ջանքերի գնով ծեծի առաջին իսկ օրը` հունիսի 18-ին, հաջողվեց ներս թափանցել կենտրոնական հոսպիտալի ռեանիմացիա և նկարահանել Ավետյանի վիճակը: «Չենք լռելու»-ի հայտնի տեսագրությունը Վահե Ավետյանի կենդանի օրոք արված վերջին վավերագրությունն է և միակը` ծեծի ենթարկվելուց հետո: Տեսանյութի տարածումից անմիջապես հետո ՊՆ-ն ամեն ինչ արեց Ավետյանի մոտ լրագրողների մուտքը արգելելու ուղղությամբ:

Ռուբեն Հայրապետյանը, ում մեղքը Ավետյանի սպանության մեջ կասկածի առիթ չի թողնում, այս օրերին քար լռություն է պահպանում: Քանի Հայաստանում իշխում են օլիգարխները և չկա համաժողովրդական ցասում, նա պատասխանատվության չի կանչվի և կշարունակի ապրել շեյխի կյանքով, իսկ Վահե Ավետյանի ընտանիքն իր մեղքով արդեն քանդված է:

«Չենք լռելուն» պահանջում է Ռուբեն Հայրապետյանից վաճառել իր` «Հարսնաքար» անունով սպանդանոցը և փոխանցել վաճառքից ստացված գումարը Ավետյանի ընտանիքին: Դա կլինի այն նվազագույն բանը, որ կարող է այժմ անել Ռուբեն Հայրապետյանը»:

© Medialab.am

http://www.youtube.com/watch?v=MDtrQh5HUNA