Խնդրելու ենք տուգանել Արցախի նախագահին, ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին. «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» դիմում է ներկայացնելու Արցախի ոստիկանություն

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» այսօր դիմում է ներկայացնելու Արցախի ոստիկանություն՝ խնդրելով վարչական պատասխանատվության ենթարկել երեկ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալությանը հաջորդած խնջույքի մասնակիցներին՝ ԱՀ պարետի Թիվ 2 որոշման պահանջները խախտելու համար:

«Այդ թվում խնդրելու ենք տուգանել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan-ին, ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և այլոց»,- նշված է գրառման մեջ։

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» այսօր դիմում է ներկայացնելու Արցախի ոստիկանություն՝ խնդրելով…

Gepostet von Իրազեկ քաղաքացիների միավորում – Union of Informed Citizens am Freitag, 22. Mai 2020