Սեւանա լճում խեղդվել է 16-ամյա երիտասարդ

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության ստացած տվյալների, Սեւանա լճում խողդվել է 16 ամյա Նարեկ Ալեքսանյանը:
Դեպքի մասին տեղեկություն ստացվել է այսօր ժամը 14.15-ին: Հատուկ ջրափրկարարական ջոկատը, Սեւանա լճում հերթապահություն իրականացնելիս, («Ծովինար» լողափի տարածք), նկատել է խեղդվող մարդ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ջրափրկարարները ջրից դուրս են բերել Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ՝ 16-ամյա Նարեկ Ալեքսանյանին, ցուցաբերել առաջին բուժօգնություն եւ տեղափոխել Սեւան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ եւ նա մահացել է:

© Medialab.am