Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում

Շրջակա միջավայրի նախարարության
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է։

💨Հարավից ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված, մայիսի 23-25-ին՝ հատկապես կեսօրից հետո, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վրկ, առանձին բնակավայրերում՝ 30-35մ/վրկ, որը համարվում է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթ։

📌Երևանում և Արարատյան դաշտում մայիսի 24-25-ին քամու առավելագույն արագությունը կանխատեսվում է 20-22մ/վրկ։