«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը կազմակերպում է բուժակների և ականազերծողների դասընթացներ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը կազմակերպում է բուժակների և ականազերծողների դասընթացներ` 2021 թվականի մայիսի 17-ից մինչև հունիսի 1–ը։

Ականազերծման դասընթացին կարող են մասնակցել 25-ից 50 տարեկան տղամարդիկ, իսկ բուժակի դասընթացին` միջին մասնագիտական, բարձրագույն կամ թերի բարձագույն բժշկական կրթություն ունեցող անձինք։

Դասընթացներն անվճար են։

Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած և որակավորման հավաստագիր ստացած անձինք կներգրավվեն հումանիտար ականազերծման աշխատանքներում։

Մանրամասների համար՝

mail: [email protected]

Գլխամաս՝ 060-51-87-89

Ուսումնական կենտրոն՝ 091-14-73-71: