Ամենաշատը խախտումներ կատարել են տաքսիստները․ Տեսանյութ

Ոստիկանության ստուգայցերի արդյունքում ուղևորափոխադրում իրականացնող 81 սուբյեկտի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, այսօր հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում հայտարարել է ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը։

Վարչական պատասխանատվության ենթարկված 81 սուբյեկտից 34-ը տաքսիներ են եղել, 32-ը՝ երթուղային տաքսիներ, 15-ը՝ երթուղային ավտոբուսներ ու տրոլեյբուսներ։ Երևանի մետրոպոլիտենում խախտումներ չեն արձանագրվել։

Մանրամասն՝ տեսանյութում

Արտյուշ Գրիգորյանի և Էդգար Պետրոսյանի մամուլի ասուլիսը:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանի և ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանի մամուլի ասուլիսը:

Gepostet von Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն am Samstag, 23. Mai 2020