Թեհրանում կտեղադրվի Մխիթար Հերացու արձանը

Թեհրանում կտեղադրվի Մխիթար Հերացու արձանը
Թեհրանում կտեղադրվի Մխիթար Հերացու արձանը
Հեղինակ MediaLab

Թեհրանի պետական բժշկական համալսարանի խորհուրդը որոշել է խորհրդանշական քայլով սկսել ԵՊԲՀ-ի հետ ապագա արդյունավետ աշխատանքն ու երկարաժամկետ կապերի հաստատումը: Հայ մեծանուն գիտնական Մխիթար Հերացու արձանը կտեղադրվի ԹՊԲՀ բժշկագիտության պուրակում՝ ի նշան համագործակցության և բարեկամության ինչպես երկու երկրների, այնպես էլ բուհերի: 

ԵՊԲՀ-ի գիատական խորհուրդը, հաշվի առնելով Թեհրանի պետական բժշկական համալսարանի եղբայրական քայլը, որոշում է կայացրել, որի համաձայն՝ Ավիցենայի արձանը տեղ կգտնի ԵՊԲՀ-ի կողմից առաջիկայում կառուցվող բժիշկների պուրակում: 

Նշենք, որ Թեհրանի պետական բժշկական համալսարանի պատվիրակության պաշտոնական այցը ԵՊԲՀ տեղի է ունեցել մայիսին, որի ընթացքում ձեռք են բերվել երկարաժամկետ և բազմակողմանի համագործակցության պայմանավորվածություններ։ Նոր ուսումնական տարում նախատեսվում են փոխայցեր, փորձի փոխանակման ծրագրեր, որոնք նոր հեռանկարներ կբացեն երկու համալսարանների ուսանողների և կլինիկական օրդինատորների համար։