Մանվել Գրիգորյանը դիմել է վարչական դատարան. Փաստինֆո

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության։ 

Հայցադիմումով Գրիգորյանը պահանջում է պարտավորեցնել նախարարությանը՝ հրավիրել բժշկական հանձնաժողով՝ ֆրանսիական բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու և համապատասխան եզրակացություն տալու համար։

«Փաստինֆո»-ն դատալեքս համակարգից տեղեկացավ, որ հայցադիմումը դատարան մուտք է եղել մայիսի 22-ին և նույն օրը մակագրվել դատավոր Արգիշտի Ղազարյանին։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանները բազմիցս ահազանգել են, որ Մանվել Գրիգրորյանը չի կարող բժշկական օգնություն ստանալ ՀՀ-ում։ Պաշտպան Լևոն Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում դեռևս ապրիլի 11-ին ասել էր, որ միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ խնդրելով, որ դատարանը դիմի ՀՀ առողջապահության նախարարությանը՝ կապված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ:

Մանրամասները՝ այստեղ