Առողջապահության նախարարության տվյալներով Հայաստանում մայիսի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 7402 դեպք․ մեկ օրում դեպքերի քանակը ավելացել է 289-ով։
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 7402 (+289)
Առողջացածներ – 3220 (+75)
Փաստացի բուժվողներ -4052
Ընդհանուր թեստեր – 52554
Մահվան ելքեր – 91 (+4)
Մահվան ելքեր այլ պատճառով –39
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն տեղեկացնում է, որ պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։