Լույս չի լինի Կոտայքի և Երևանի որոշ բնակավայրերում

Հեղինակ MediaLab

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երեւան քաղաքում՝

10։00-16։00 Հայաստանի Պետական Պոլիտեխնիկական համալսարանը մասնակի եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

11։00-17։00 Ներսիսյան փ. 6 շենքը,

Կոտայքի մարզում՝

11:00-16:00 Պռոշյան համայնքի Վանահովիտ թաղամասը, «Կովկաս» ռեստորանային համալիրը, «Էվա Մակ», «ՍԼԼ գազ» ՍՊԸ, «Այիսա գազ», «Սեր-Ֆուդ» ՍՊ ընկերությունները, Եղվարդ համայնքի Բոլոր հողեր, Կալեր եւ Խուբան թաղամասերը, Ծիրանանոց թաղամասը մասնակի, Արա-Գեղեցիկ փողոցը, Աբովյան, Սաֆարյան եւ Չարենցի փողոցները մասնակի, Պռոշյան համայնքի Մայիսյան, Բարեկամության, Պարեւուր Սեւակի, Անդրանիկի, Չաուշի, Տեղերաշեն, Գ․ Զոհրապի, Գամ, Թումանյան փողոցները: