Մարդասպաններից մեկը նախկին բժիշկն է

Մարդասպաններից մեկը նախկին բժիշկն է
Մարդասպաններից մեկը նախկին բժիշկն է

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ ավարտվել է Յուրի Նասիբյանի եւ Աշոտ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը:

Ամբաստանյալները մեղադրվում էին 1993թ. մայիսի 20-ին Թերեզա Դերզյանի բնակարանը գնելու պատրվակով նրա տուն գնալու, նրան դանակահարելու եւ սպանելու համար: Մարդասպանները սպանված կնոջ բնակարանից հանցագործությունից հետո հափշտակել էին սրբապատկերներ, հնաոճ իրեր, ոսկյա զարդեր:

Մեղադրողը՝ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Րաֆֆի Ասլանյանը պահանջել է 15 տարվա ազատազրկում Յուրի Նասիբյանի, 10 տարվա ազատազրկում էլ՝ Աշոտ Խաչատրյանի համար:

Այս գործն ուշագրավ էր նրանով, որ Յուրի Նասիբյանը Տավուշի մարզի Բերդի հիվանդանոցի այն բժիշկներից մեկն էր, ով մի քանի տարի առաջ դատապարտվեց ազատազրկման 3 հղի կանանց մահվան հետ կապված բժշկական սխալի համար:Կարդալ ավելին