ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ

Վերջին օրերին բանակում տեղի տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ:

ՀՀ զինված ուժերում 2013 թ. հունիս-հուլիս ժամանակահատվածում մեր կողմից արձանագրվել են 20 մահացության դեպքեր, որոնցից միայն 2-ն է  հրադադարի ռեժիմի խախտման պատճառով:

Մահվան դեպքերից յուրաքանչյուր 4-ից մեկը, ըստ նախնական տվյալների, որակվել են որպես ինքնասպանություն: Նկատենք, որ միայն հուլիս ամսվա ընթացքում արձանագրվել է մահացության 5 դեպք, որից 2-ը ինքնասպանություն որակմամբ:

Հաշվի առնելով մինչ այժմ այսպես կոչված ինքնասպանություն որակմամբ մահացության դեպքերով նախաքննական մարմինների կողմից իրականացված քննության որակը և գործադրված միջոցների անարդյունավետությունը՝ հիմնավոր կարծիք ունենք առ այն, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը իրական և արդյունավետ ջանքեր չի գործադրում կանխելու մահացությունների շարանը կամ գործադրված ջանքերը, որի մասին բազմիցս հայտարարվում է պաշտոնական գերատեսչության կողմից՝ ունեն ձևական բնույթ:

Գտնում ենք, որ մահացության դեպքերով քննությունները չեն իրականացվում օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ, ուղեկցվում են վկաների նկատմամբ ճնշումներով, բռնություններով և ապօրինի այլ գործողություններով: համակարգային խնդիրները կրկնվում ն մակացության ամն մի դեպքով իրականացված ծառայողական նյութերում:

Մահացության դեպքերը կանխելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել համակարգային, արմատական փոփոխություններ, որոնք

  • պետք է միտված լինեն պաշտպանական գերատեսչության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության  արդյունավետ ինստիտուտների ներդրմանը և նրանց հզորացմանը
  •  ՀՀ պաշտպանության նախարարության գործունեության  և թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը ,
  • Ձևական մոտեցումները ոչ միայն անարդյուավետ են, այլև արժենում են մարդկային կյանքեր, որի համար պատասխանատվություն է կրում ոչ միայն պաշտպանական գերատեսչությունը հանձինս ՀՀ ՊՆ նախարար Ս. Օհանյանի, այլ նաև զինված ուժերում զինվորական ծառայության կազմակերպման անմիջական պատասխանատուն՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը և նրա պետը ՝ Գ. Խաչատուրովը:

Կոչ ենք անում յուրաքանչյուր մահացած զինվորի ծնողներին շարունակել հետևողական լինել իրենց որդիների գործերով պատշաճ քննություն իրականացնելու, մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու գործում:

Ամեն մի անհետևողականությունը թեկուզ մեկ մահացության դեպքով գործի քննության նկատմամբ նպաստում է նոր մահացության դեպքերին:

Վանաձոր 2013 թ. օգոստոսի 1